Վաճառվում է 130 քմ մակերեսով 4 սենյականոց բարձրակարգ նորոգումով բնակարան Վերին Անտառային փողոցում՝ 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Երկու սանհանգույցները՝ լոգախցիկով ու վաննայով, երեսպատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, մեկը կից է ննջասենյակին, առկա է զգեստասենյակ։ Սենյակները և խոհանոցը կահավորված են որակյալ կահույքով, հագեցած են ժամանակակից տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Առկա է գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբ։ Շենքում գործում է վերելակ։