Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց լուսավոր բնակարան` 130 քմ մակերեսով, որը գտնվում է Ձորափի փողոցում, 13 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը վերանորոգվել է բարձրորակ նյութերով և դեռևս չի բնակեցվել: Տեղադրվել է մուտքի երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, ապահովված է անհատական ջեռուցման համակարգով: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Կահավորված է ժամանակակից բարձրորակ կահույքով, համալրված է տեխնիկայով: Բնակարանն ունի լվացքատուն, զգեստասենյակ` ներկառուցված դարակներով և բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքում առկա է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ: Հարևանությամբ կան տարատեսակ խանութներ և ժամանցի վայրեր: