Վերին Անտառային փողոցում՝ էլիտար նորակառույց թաղամասում վաճառվում է 4 սենյականոց նրբաճաշակ դիզայներական լուծումներով լուսավոր բնակարան` 120 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, օգտագործվել են բացառապես բարձրորակ եվրոպական արտադրության շինանյութ: Առաստաղը վերանորոգված է թանկարժեք բրենդային դեկորացիաներով: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Առկա են 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած եվրոպական արտադրության սանտեխնիկայով: Բացօթյա պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Բնակարանն ապահովված է բարձրարժեք կահույքով և տեխնիկայով: Ննջասենյակի կահույքը կտեղադրվի շուտով: Շենքում գործում է վերելակ, տեղադրված է անվտանգության համակարգ, առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի: Վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: