Տիգրան Մեծ պողոտայում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում վարձակալության է տրվում 4 սենյականոց հարմարավետ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 104 քմ։ Շենքի արտաքին պատերը և տանիքը բետոնածածկ են, առաստաղները բարձր են: Բնակարանը հին կապիտալ նորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է զարդանախշ մանրահատակով: Սանհանգույցն ու լոգասենյակը սալիկապատված են, հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, ապահովված անհրաժեշտ գույքով: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի։ Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, բանկեր, դպրոց և տրանսպորտի կանգառներ: