Վաճառվում է 4 սենյականոցը ձևափոխված 3 սենյականոցի հիմնավերանորոգված ընդարձակ և գեղեցիկ գունային և դիզայներական լուծումներով բնակարան` Ե. Քոչար փողոցում գտնվող 16 հարկանի մոնոլիտ շենքի 10-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 110 քմ.: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է որակյալ շինարարական նյութերով: Ջեռուցվում է կաթսայի միջոցով, հատակը տաքացվող է: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Հյուրասենյակում տեղադրված է էլեկտրական բուխարի: Ունի 2 բաց պատշգամբ և զգեստասենյակ: Բոլոր սենյակները կահավորված են հարմարավետ, գեղեցիկ և ժամանակակից կահույքով: Բնակարանը վաճառվում է կահույքի և ներկառուցված տեխնիկայի հետ միասին: