Վաճառվում է 4 սենյականոց դուպլեքս բնակարան` 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արշակունյաց պողոտայում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 3-րդ և 4-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում և թե՛ ննջասենյակներում: Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, Երևան մոլը։