Վաճառվում է 4 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 117ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 5 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան: Բնակարանի հետ հնարավոր է ձեռք բերել նաև ստորգետնյա կայանատեղ` հավելավճարով: