Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի Հաղթանակ զբոսայգի և Կասկադ համալիր։ Բնակարանն ունի նաև ստորգետնյա կայանատեղ: Շենքն ունի սպասարկում և անվտանգության համակարգ: