Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 115 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սասնա Ծռեր փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Բնակարանի ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին։