Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ Տ. Պետրոսյան փողոցի հարևանությամբ, վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 87 քմ.։ Այն գտնվում է 9 հարկանի պանելային շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով։ Սանհանգույցը սալիկապատված է, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։