Վաճառվում է 4 սենյականոց նրբաճաշակ, լուսավոր բնակարան՝ 144 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սասնա Ծռեր փողոցում՝ 18 հարկանի նորակառույց շենքի 16-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է գերմանական լամինատով : Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: