Վաճառվում է լուսավոր 4 սենյականոց բնակարան` 87 քմ ընդհանուր մակերեսով, որը գտնվում է Տիգրան Պետրոսյան փողոցում՝ “Երևան Սիթի” սուպերմարկետի մոտակայքում, 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ունի հին նորոգում, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Երկու սանհանգույցները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բացօթյա պատշգամբ, ներկառուցված պահարաններ: Մոտակայքում կան սուպերմարկետներ, դպրոց, մանկապարտեզ, խանութներ և տարբեր ժամանցի վայրեր: Վաճառվում է մասամբ կահավորված: