Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, գեղեցիկ և լուսավոր բնակարանը, որի մակերեսը կազմում է 160 քմ։ Այն կապիտալ եվրո վերանորոգված է, կահավորված և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցումը անհատական է: Խոհանոցի և նախասրահի հատակը սալիկապատված է, իսկ հյուրասենյակում և ննջասենյակում` լամինատ է: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը գտնվում է Դավթաշեն թաղամասի Սասնա Ծռեր փողոցի վրա՝ 16 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բաց պատշգամբից բացվում է հիանալի տեսարան` դեպի կիրճը: Շենքն ունի բարեկարգ, կանաչապատ բակ, խաղահրապարակ և ավտոկայանատեղ: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: