Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գրիբոյեդով փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը, խոհանոցի և միջանցքի հատակը սալիկապատված են։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ։ Գինն իր մեջ ներառում է ողջ կահույքն ու տեխնիկան, նկուղ՝ 20 քմ. մակերեսով և քարե ավտոտնակ։ Հնարավոր է վաճառք՝ առանց կահույքի և ավտոտնակի։