Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 163 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Զարյան փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային փայտից դռներ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են եվրոպական արտադրության սալիկներով: Ունի հիանալի տեսարան՝ դեպի Հաղթանակի զբոսայգի։ Շենքում գործում է անվտանգության համակարգ և ունի ստորգետնյա կայանատեղ։