Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 108 ք.մ. բնակելի մակերեսով, որը գտնվում է Վաղարշյան և Վ. Համբարձումյան փողոցների խաչմերուկում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է և չբնակեցված ։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։ Շենքն ունի 2 վերելակ՝ մարդատար և բեռնատար։