Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 105 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում, 18 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Շնորհիվ յուրահատուկ դիզայներական լուծումների, բնակարանը դարձել է շատ հարմարավետ։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Շենքն ունի 20000 դր. սպասարկման վարձավճար։