Վաճառվում կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց բնակարան 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բաղրամյան պողոտայում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ, գործում է անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։