Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 163 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հ. Էմին փողոցում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցման համակարգի խողովակները անցկացված են։ Սանհանգույցները սալիկապատված են: Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգամբ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։