Վաճառվում է 5 սենյականոց դուպլեքս բնակարան` 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վաղարշյան փողոցում՝ Շիրվանզադեյի դպրոցի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ վերանորոգված Է, 6-րդ հարկը ունի 60 ք.մ. ընդլայնվելու հնարավորություն և հոսանքի լարերը և ջեռուցման համակարգի խողովակները ևս անցկացված են։ 5-րդ հարկի առաստաղի բարձրությունը 2,80 մետր է, իսկ 6-րդ հարկինը՝ 4 մետր։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին, կան նաև ներկառուցված պահարաններ։ Բակում առկա է կայանատեղի մեքենաների համար։ Բնակարանն 1 տարի ժամկետով տրված է վարձով: