Վաճառվում է 4 սենյականոց արևկող բնակարան՝ 103 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ 9 հարկանի շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է տուռբո վառարանի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են իսպանական սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է։