Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց լյուքս դասի բնակարան՝ 250 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողտայում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված չբնակեցված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են նորաոճ կահույքով։ Ունի 4 բաց պատշգամբ՝ ամեն պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան քաղաքի տարբեր հատվածներ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի անհատական անվտանգության և հակահրդեհային համակարգեր։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր՝ 3 մեքենայի համար նախատեսված: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։