"Parma" սուպերմարկետի մոտ՝ 147-րդ դպրոցից մի փոքր հեռու տեղակայված 13 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում վաճառվում է չորս սենյականոց ընդարձակ բնակարան։ Այն կապիտալ վերանորոգված է վերջին ստանդարտներին համապատասխան։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից կահույքով, իսկ խոհանոցը և սանհանգույցը ապահովված են հարմարավետ գույքով և տեխնիկայով։ Տեղադրված է դոմոֆոն։ Շենքն ունի անվտանգության համակարգ, իսկ բակում տեղադրված են տեսախցիկներ։ Ինտերնետը և կաբելային հեռուստատեսությունը ևս հասանելի են։ Մոտակայքում կարող եք գտնել անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Վաճառավում է մասնակի կահույքով։