Կոմիտասի պողոտայում՝ Տիգրանյան փողոցի խաչմերուկի մոտ, նորակառույց 7 հարկանի շենքի 4-րդ հարկում վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ ու արևկող բնակարան 140 քմ մակերեսով: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային փայտյա դռներ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և լամինատով: Բնակարանն ապահովված է բարձրորակ կահույքով և կենցաղային տեխնիկայով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են, հագեցած են որակյալ սանտեխնիկայով, ունի լոգախցիկ: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, կա անվտանգության համակարգ և ավտոկայանատեղի հավելավճարով: Մոտակայքում են Երևան սիթին, բազմաթիվ խանութներ և տրանսպորտի կանգառներ: Վաճառվում է ամոլջ գույքով և տեխնիկայով: