Վաճառվում է 88 քմ մակերեսով 4 սենյականոց բնակարան Կոմիտասի պողոտայում` 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի գեղեցիկ նրբաճաշակ ինտերիեր և դեռևս չի բնակեցվել: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, ջեռուցումն ու հովացումն իրականացվում է ֆանկոլների միջոցով: Հատակը երեսպատված է լամինատով և պրեսգրանիտով: Լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, տեղադրված է լոգախցիկ: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով, իսկ բնակարանի ետնամասում ֆրանսիական պատշգամբներում ևս տեղադրվել են վիտրաժներ։ Շենքն ունի լավ դիրք, մոտակայքում է Երևան Սիթի սուպերմարկետը, HSBC բանկը, տարբեր սննդի կետեր և տրանսպորտի կանգառներ: