Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 190 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի սկզբնամասում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով, խոհանոցային հատվածում սալիկապատված է: Ջեռուցվումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, տեղադրված են նաև օդորակիչներ։ 3 սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ հագեցած որակյալ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ կահույքով։ Ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է տեսարան դեպի քաղաքը։ Մոտակայքում կգտնեք սուպերմարկետներ, սննդի կետեր, տրանսպորտի կանգառներ: