Վաճառվում է 4 սենյականոց 120 քմ մակերեսով հարմարավետ բնակարան՝ Գյուլբենկյան փողոցում, 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Սենյակներն ու խոհանոցը ժամանակակից կահավորում ունեն, լուսավոր են և ընդարձակ, հագեցած են կենցաղային տեխնիկայով: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Առկա է լվացքի սենյակ և 2 սանհանգույց, որոնք երեսպատված են սալիկներով, համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքում գործում է 2 բարձրորակ վերելակ, կա անվտանգության աշխատակից: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: