Արաբկիր համայնքում, Քեռու փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 118 քմ մակերեսով, որը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մ է: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր։ Սենյակները կահավորված են ժամանակակից կահավորանքով, հագեցած են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով: Առկա է 2 սանհանգույց, որոնք երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Շենքում գործում է 3 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: