Ազատության պողոտայում` Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ վաճառվում է 4 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան` 122 քմ ընդհանուր մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, խոհանոցը և բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված անհրաժեշտ տեխնիկայով, ներկառուցված պահարաններով: Ունի բարձր առաստաղ: Տեղադրված է գազի կաթսա, մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է բարձրորակ կաղնե մանրահատակով: Ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են, հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Առկա են 2 բացօթյա պատշգամբներ: Մոտակայքում է գտնվում "Նոր Զովք" սուպերմարկետը, "Ռեդիսոն Բլու" հյուրանոցը, տարատեսակ խանութներ, դպրոց, մանկապարտեզ և տրանսպորտի կանգառներ: