Կոմիտաս պողոտայում` Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում, 18 հարկանի նորակառույց շենքի` 16-րդ հարկում` վաճառվում է ընդարձակ և հարմարավետ բնակարան` 148 ք.մ. մակերեսով: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է գազի կաթսա, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով։ Այն ամբողջությամբ կահավորված է և ապահովված է տեխնիկայով։ Սանհանգույցը սալիկապատ է, հագեցած սանտեխնիկայով: Ունի նաև լվացքատուն և 2 բացօթյա պատշգամբ` տարբեր կողմերից: Մեքենաների համար հատկացված են կայանատեղեր` հավելավճարով։ Մոտակայքում են գտնվում բազում խանութներ, դպրոց, մանկապարտեզ ու ժամանցի վայրեր։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Գինը ներառում է ավտոկայանատեղին և առանց կայանատեղի չի վաճառվում: