Վաճառվում է 4 սենյականոց դուպլեքս բնակարան` 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս և Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկում՝ 9 հարկանի շենքի 9-րդ և ավելացված 10-րդ հարկերում: Բնակարանը և տանիքը կապիտալ վերանորոգված են։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, միջսենյակային դռները փայտից են։ Ննջասենյակներից մեկն ունի իր առանձին լոգասենյակն ու զգեստասենյակը: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև 2 հատ օդորակիչ: Սանհանգույցները, խոհանոցը և միջանցքի հատակը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով: Շենքն ունի բացօթյա ավտոկայանատեղ, խաղահրապարակ, վերելակ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և այլն։