Վաճառվում է 4 սենյականոց ստուդիո ոճի շքեղ եվրովերանորոգումով բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ. Փափազյան փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը եվրո նորոգված է որակյալ նյութերով։ Հատակը ծածկված է շատ որակյալ լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է 3 հատ օդորակիչ։ Բնակարանն ունի եռակողմ դիրք: Սանհանգույցը պատված է իտալական սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանի ողջ կահույքը և տեխնիկան արտասահմանյան հայտնի բրենդներից է: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: