Վաճառվում կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 203 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ն.Զարյան փողոցում՝ 18 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, խոհանոցը առանձին է։ Ունի ընդարձակ հյուրասենյակ և նախասրահ։ Հատակը ծածկված է քարով։ Ջեռուցման համակարգը կենտրոնացված է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով։ Սանհանգույցները սալիկապատ են, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է հիանալի տեսարան։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ, 2 ստորգետնյա կայանատեղ, բարեկարգ բակ և խաղահրապարակ։