Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 116 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց՝ Երազ բնակելի թաղամասում, 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցումը կենտրոնացված է: Ունի 3 բաց պատշգամբ։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են: Շենքն ունի անվտանգության համակարգ, աղբահանություն և բարեկարգ բակ: