Կոմիտաս և Վաղարշյան փողոցների միջնամասում է գտնվում այս նորաոճ նորակառույց շենքը և այստեղ կարելի է հասնել քաղաքի տարբեր հատվածներից: Շինությունը 17 հարկանի է, որից առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են կոմերցիոն նշանակության համար, իսկ մնացյալ ողջ հարկերը՝ բնակելի նշանակության են և արդեն իսկ բնակեցված են։ Շինության մակերեսը 104 քմ է: Ունի վերապլանավորելու հնարավորություն 3 կամ 4 հարմարավետ և լուսավոր սենյակներ դարձնելու, ինչպես նաև 2 սանհանգույցի հնարավորություն, 1 բաց պատշգամբ` դեպի քոմիտասի պողոտայի հնարավորությամբ: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրոպական արտադրության պատուհաններ, ինչի շնորհիվ բնակարանն ապահովված է անրևակայելի լուսավորությամբ։ Առաստաղները նախագծված են 3,0 մետր բարձրությամբ՝ ապահովվելու առավել ազատ և լուսավոր մթնոլորտը։ Բնակարանի հետ տրամադրվում է 1 ստորգետնյա ավտոկայանատեղ՝ հավելավճարով, որը տեսահսկվում է 24 ժամյա համակարգով։ Շենքի արտաքին դիզայնն ու ճարտարապետական գեղեցիկ լուծումները թույլ են տալիս շինությանը լինել առավել տեսանելի և գրավիչ ցանկացած գնորդի համար։