Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 133 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում` Երևան սիթի սուպերմարկետի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը արևող է, ունի գեղեցիկ տեսարան: Բնակարանի հետ վաճառվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղ: