Ծարավ Աղբյուր փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում վաճառվում է կապիտալ վերանորոգված 4 սենյականոց արևկող բնակարան՝ 124 ք.մ. մակերեսով: Խոհանոցը առանձին է: Ննջասենյակներն ունեն ելք՝ դեպի բաց պատշգամբ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցի պատերը և սանհանգույցը պատված են սալիկներով: Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ և երկաթե մուտքի դուռ: Հատակը ծածկված է լամինատով: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով, ունի նաև առանձին զգեստապահարան։ Վաճառվում է մասնակի կահույքով։ Հնարավոր է գնել նաև ստորգետնյա կայանատեղ՝ 9000 $ հավելավճարով։