Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ, լուսավոր, նրբաճաշակ դիզայներական լուծումներով բնակարան՝ 137 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Շինարարներ և Աբելյան փողոցների խաչմերուկում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով։ Սանհանգույցները երեքն են՝ հագեցած սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ՝ լոջջա։ Բնակարանը կահավորված է գեղեցիկ և նորաձև կահույքով, առկա են ներկառուցված պահարաններ։ Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին` հավելավճարով։