Լենինգրադյան փողոցում նորակառույց 12 հարկանի մոնոլիտ շենքի 9-րդ հարկում վաճառվում է 4 սենյականոց բնակարան` 116 քմ մակերեսով, որը 0-ական վիճակում է: Բնակարանի ներքին բաժանումներն արված են, պատերը գաջած են, հոսանքի լարերը և ջրի խողովակներն անցկացված են, տեղադրվել են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբից, որից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Համալիրը: Բնակելի շենքն ունի շատ հարմար դիրք և հիասքանչ տեսարաններ, ապահովված են լինելու բարձրորակ վերելակներով: