Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարանը` 151.8 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի շենքի 2-րդ հարկում, Վահագնի թաղամասի հարևանությամբ կառուցվող «Ամերիկանա 2» թաղամասում։ Ըստ նախագծի այն բաղկացած է լինելու հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից և ընդարձակ բաց պատշգամբից: Բնակարանները շահագործման կհանձնվեն 2023 թվականի դեկտեմբերին՝ զրոյական վիճակում, սվաղված բաժանարար պատերով, տեղադրված պանորամային պատուհաններով և մուտքի երկաթյա դռնով, էլեկտրական լարերը և ջրի խողովակը` անցկացված։ «Ամերիկանա» ժամանակակից թաղամասում կկառուցվեն 19 թաունհաուս և 5 բազմաբնակարան շենք, որոնք կունենան ճարտարապետական յուրօրինակ լուծումներ և ամերիկյան շինարարական չափանիշներին համապատասխան որակ։ Թաղամասն ապահովված է լինելու անվտանգության համակարգով, ինքնատիպ լուսային լուծումներով, լիակատար մաքրությամբ, 24 ժամ գործող խանութներով և դեղատներով, կանաչազարդ խաղահրապարակներով, շատրվանազարդ պուրակներով, մարզասրահով, մանկապարտեզով, գեղեցկության և ժամանցի սրահներով։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի և Հայաստանի հայտնի ընկերությունների համատեղ ջանքերով։ Կառուցապատման աշխատանքներն իրականացնում է ԱՐՄԱՏ ՍՊԸ-ն ՍԱԳԱ-ՇԻՆ ՍՊԸ - ի հետ համատեղ: Գործում է եկամտահարկի հետ վերադարձի օրենքը: Գինը սկսվում է 470.000 դրամից` 1 քմ-ի համար, առկա է ավտոկայանատեղի` հավելավճարով: