Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լենինգրադյան փողոցում` 6 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է եվրո պատուհաններ, երկաթե դուռ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանն ունի ֆրանսիական և բաց պատշգամբներ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի, ներկառուցված պահարանների և ստորգետնյա կայանատեղի հետ միասին: Մոտակայքում կան խանութներ, տրանսպորտի կանգառ, այգի: