Շենքը կառուցվելու է Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ահարոնյան փողոցում: Շենքը բաղկացած է լինելու 4 մասնաշենքից՝ 12 և 16 հարկանի: Ավարտը նախատեսված է 2025 թվականին: Շինարարարության մեջ կիրառվելու են ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնոլոգիաներ՝ հաշվի առնելով բարձր սեյսմակայունությունն ու հիմքի ամրությունը: 1-ին և 2-րդ հարկերը զբաղեցնելու են կոմերցիոն նշանակության տարածքները, նաև` նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի և խաղահրապարակ: Շենքերում գործելու են բարձրորակ վերելակներ՝ մարդատար և բեռնատար: Նշված բնակարանը, որը վաճառվում է 4 սենյականոց է և ունի 128 քմ մակերես, լինելու է 16 հարկանի շենքի 9-րդ հարկում: Ըստ հատակագծի, բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 3 սանհանգույցից և 2 բաց պատշգամբից: Բնակարանները շահագործման են հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, կոմունիկացիաներն անցկացված, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված: Բնակարանի հետ հնարավոր է ձեռք բերել ավտոկայանատեղի` 12.000 -15.000 $: Գործում է եկամտահարկի ետվերադարձի օրենքը: