Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 232 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ղ. Փարպեցի փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 4-րդ և ավելացված 5-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ողջ կահույքը, միջսենյակային դռները, հատակը և աստիճանները կաղնու փայտից են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է 2 օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով: Ունի 2 հատ բաց պատշգամբ, սպորտի համար նախատեսված սենյակ։ Բնակարանը տրվում է կահույքի հետ միասին։