Բնակարանը գտնվում է Տերյան և Իսահակյան փողոցների հատման կետին մոտ, “HSBC” բանկի հարևանությամբ: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության են՝ վանկադաճաղերով: Ջուրը մշտական է, գազաֆիկացումը կատարված է: Տեղադրված է 500լ տարողությամբ ջրի բաք: Ջեռուցվում է “Baxi” կաթսայի միջոցով: Ունի ներկառուցված պահարաններ միջանցքում: Բնակարանը թե՛ վաճառվում է, թե՛ տրվում երկարատև վարձակալության: Վերջին պարագայում կտրամադրվեն անհրաժեշտ կենցաղային պարագաներ, տեխնիկա, կահույք: Մոտակայքում կա մետրո, սուպերմարկետ, ժամանցի վայրեր և խանութներ: