Արգիշտի փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 15 հարկանի էլիտար նորակառույց շենքի 11-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ, հատակը ծածկված է պրեսգրանիտե սալիկներով և լամինատով։ Բնակարանը դիզայներական ոճով կահավորված է, համալրված է բարձրակարգ տեխնիկայով: Սնահանգույցները սալիկապատված են, հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքում գործում է անվտանգության համակարգ, առկա է բացօթյա կայանատեղի՝ հեռակառավարվող վահանակով։ Մոտակայքում են անհրաժեշտ խանութները, լավագույն ժամանցի վայրերը: