Վաճառվում է 160 քմ մակերեսով 4 սենյականոց արևկող բնակարան Բաղրամյան պողոտայի 1-ին գծում՝ նորակառույց 10 հարկանի շենքի 8-րդ հարկում։ Շենքում կա կենտրոնացված ջեռուցման համակարգ և բնակարանն ունի նաև անհատական ջեռուցման համակարգ: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Խոհանոցը և սենյակները հարմարավետ կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Բնակարանն ունի եռակողմ տեսարան՝ քաղաքի գեղեցիկ տեսարանով 3 բաց պատշգամբ։ Շենքն ունի որակյալ վերելակներ։ Մոտակայքում են գտնվում Կասկադ համալիրը, Օպերան, խանութներ և ժամանցի վայրեր։ Առկա է նաև 14 քմ մակերեսով ավտոկայանատեղի: Վաճառվում է ողջ գույքով։