Վաճառվում է 4 սենյականոց լուսավոր, ընդարձակ եվրո վերանորոգումով բնակարան՝ 206 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկում՝ Վերնիսաժի հարևանությամբ, 23 հարկանի նորակառույց շենքի 21-րդ հարկում: Տեղադրված է հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, նախասրահի, հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված է գրանիտով, իսկ ննջարանների հատակը ծածկված է որակյալ լամինատով: Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով, իսկ հովացումն` օդորակչների միջոցով։ Ննջասենյակներից յուրաքանչյուրը ունի իր առանձին լոգասենյակը: Շնորհիվ, հյուրասենյակի և ննջասենյակի հատակից առաստաղ ձգվող պատուհանների և ընդարձակ տերասսայի, կարելի է հիանալի քաղաքի գեղեցիկ տեսարաններով: Բնակարանը կահավորված է հարմարավետ և ժամանակակից կահույքով: Շենքն ունի անվտանգության համակարգ և աշխատակից: Վաճառքի գնի մեջ ներառված է 26 քմ մակերեսով ավտոկայանատեղին: