Վաճառվում է 161 քմ մակերեսով 4 սենյականոց արևկող բնակարան Բաղրամյան պողոտայի 1-ին գծում՝ նորակառույց 10 հարկանի շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ։ Սանհանգույցներից մեկը կցված է ննջասենյակին։ Բնակարանն ունի եռակողմ տեսարան: Առկա է քաղաքի գեղեցիկ տեսարանով 3 բաց պատշգամբ։ Շենքն ունի որակյալ վերելակներ։ Մոտակայքում են գտնվում Կասկադ համալիրը, Օպերան, խանութներ և ժամանցի վայրեր։ Վաճառվում է ողջ գույքով։