Բուզանդ փողոցում վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան` 175 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանն ունի անկյունային դիրք և վիտրաժային պատուհաններ: Միջսենյակային բաժանումներն արված են, պատերը գաջված են, հատակները` բետոնալցված: Ըստ նախագծի՝ առկա է հյուրասենյակ, առանձնացված խոհանոց, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց և 3 բաց պատշգամբ, որոնցից բացվում են տեսարաններ դեպի Օպերա, քաղաք, այգի և Մայր Հայաստան: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ: Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: Գտնվում է Մալիբու այգու հարևանությամբ: