Վաճառվում է 4 սենյականոց` 145 քմ մակերեսով ընդարձակ բնակարան Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին։ Բնակարանը կահավորված է և ապահովված ժամանակակից կենցաղային տեխնիկայով։ Շենքն ունի դոմոֆոն։ Առաջին հարկում կա ավտոկայանատեղի՝ հավելավճարով։ Մոտակայքում է գտնվում Gold's Gym ֆիթնես կենտրոնը, բանկերը, խանութները, սրճարաններն ու ժամանցի վայրերը։ Վաճառվում է կահույքի և կենցաղային տեխնիկայի հետ միասին։